Հաստատվել է Կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք
Մարտի 12-ի ժամը 21:00 դրությամբ
Հաստատվել է Կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:
Վերջիններս հաստատված նոր կորոնավիրուսով Էջմիածնի քաղաքացու հետ սերտ շփում ունեցած անձանց շրջանակից են, որոնք երեկ երեկոյան մեկուսացվել էին:
Նրանց մոտ դիտվել էր ջերմության բարձրացում, ինչի կապակցությամբ նրանք տեստավորվել են, որի արդյունքում հիվանդությունը նրանց մոտ հաստատվել էր: Այս պահին նրանց ինքնազգացողությունը լավ է, նրանք չեն ջերմում:
Մամուլում տարածվում է, թե Նոր կորոնավիրուսով 15-ամյա երեխա է վարակվել:
Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսով վարակված երեխայի դեպք Հայաստանում չկա:
Այս պահի դրությամբ Հայաստանում կա Կորոնավիրուսային հիվանդության հաստատված 6 դեպք:
Հաստատվել է Կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում:
Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում:
Հայտնաբերվել և մեկուսացվել է նրանց հետ սերտ շփման ամբողջ շրջանակը՝ 57 անձ։ Նշենք, որ մինչ այդ մեկուսացված էին ևս 31 հոգի։ Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ մեկուսացված է 88 անձ։
Մինչ այս պահն իրականացվել է 262 հետազոտություն՝ 4 դրական արդյունքով:
Կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, թե իբր «Հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել»: Այս «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաև լրատվամիջոցները:
Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում:
Այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին: